Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

19 Հոկտեմբեր, 2015 21:33
Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

Եգիպտոսում հոկտեմբերի 19-ին արդեն երկրորդ օրն է շարունակվում են խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես հաղորդում է arabic.rt.com կայքը, ընտրություններն ընթանում են 27 նահանգներից 14-ում: Նախօրեին երկրի իշխանությունները տեղեկաց րել են, որ ընտրություններն ընթացել են հանգիստ, առանց լուրջ միջադեպերի: Երկրի Ներքին գործերի նախարարությունն ապահովում է ընտրությունների ընթացքի անվտանգությունը:

Ընտրությունների առաջին օրն գրանցվել է քաղաքացիների մասնակցության բավական ցածր ցուցանիշ:

Եգիպտոսում հոկտեմբերի 18-ին մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ընտրություններին մասնկացելու իրավունք ունեն շուրջ 27.5 միլիոն եգիպտացի: Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 22-23-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին