Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստ է այդ ամենակարևոր մարզական միջոցառմանը պատվով և արժանապատվությամբ ներկայանալու. Գագիկ Ծառուկյան

26 Հուլիս, 2022 19:39
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Հայաստանը պատրաստ է այդ ամենակարևոր մարզական  միջոցառմանը պատվով և արժանապատվությամբ ներկայանալու. Գագիկ Ծառուկյան

Բարերար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հրապարակվեց Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի կարգախոսը։ Թարգմանվելով տարբեր լեզուներով՝ կարգախոսը տարբեր երանգներ է ստանում, սակայն իր գլխավոր իմաստը օլիմպիական խաղերի սահմաններն ընդարձակելն է՝ «Լայն բաց անենք խաղերը»։

Այսօրվա հակամարտություններով ու հակասություններով լի աշխարհում սա խորհրդանշական է։

Օլիմպիական գաղափարախոսությունը և օլիմպիական շարժումն իր էությամբ ենթադրում են խաղաղություն, արդար մրցակցություն, ազնիվ պայքար և ազնիվ հարաբերություններ։

Կարգախոսը հուշում է այն միտումները, որով առաջ է գնալու օլիմպիական համայնքը. դա նոր հնարավորությունների, լուծումների, նոր գաղափարների մասին է։

Վստահաբար, 2024 թվականին Փարիզում լինելու է մեծ ու շքեղ իրադարձություն, որտեղ պետությունները, մարզիկները, մարզիչները , մարզասերները ներկայացնելու են իրենց լավագույն որակները։

Հայաստանի օլիմպիական կոմիտեն մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում առաջիկա օլիմպիական խաղերին, հատկապես որ դրանք կայանալու են մեզ բարեկամ երկրում, որտեղ կա հայկական մեծ ու հեղինակավոր համայնք։

Հայաստանը պատրաստ է այդ ամենակարևոր մարզական միջոցառմանը պատվով և արժանապատվությամբ ներկայանալու, մենք պատրաստ ենք արժանի կերպով մասնակցելու պետությունների և ժողովուրդների արդար ու խաղաղ մրցակցությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին