Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411
    433

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ փոխնախարարը եթովպական պատվիրակությանը հրավիրել է «Սթարմուս VI» փառատոնին

26 Հուլիս, 2022 16:47
ԲՏԱ փոխնախարարը եթովպական պատվիրակությանը հրավիրել է «Սթարմուս VI» փառատոնին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգավ Ալեմայեհու Տեգենուի գլխավորած պատվիրակությանը։ 

Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, անդրադարձել թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։

Արգավ Ալեմայեհու Տեգենուն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական ուղղություններով Եթովպիայում ձեռքբերումները՝ ընդգծելով արդյունաբերական կենտրոնների, էկոհամակարգի, տեխնոարդյունաբերության զարգացմանն ուղղված ձեռքբերումները։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և մի շարք այլ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Գևորգ Մանթաշյանը հյուրերին է ներկայացրել նաև Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումները՝ առանձնացնելով  սեպտեմբերի 5-10-ը կայանալիք «Սթարմուս VI» գիտության և արվեստի միջազգային փառատոնը, հրավիրելով եթովպական պատվիրակությանը մասնակցելու մեր երկրում անցկացվող նշանակալի այդ իրադարձությանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին