Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Գետնանցումում կնոջ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի

26 Հուլիս, 2022 14:10
Գետնանցումում կնոջ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի

Հուլիսի 22-ին Արմավիրի մարզի 24-ամյա բնակչուհին հաղորդում էր տվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում անհայտ անձը իր պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին Փարաքար գյուղի 25-ամյա բնակիչը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին