Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպե՞ն

26 Հուլիս, 2022 12:57
 Փաշինյանն ու Ալիևը կհանդիպե՞ն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպմանը և հնարավոր այլ հանդիպումներին՝ դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով:

Այո՛, որքան տեղյակ եմ՝ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրի ղեկավարների միջև»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին