Կարևոր իրադարձություններ

Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդունելի չէ ՀՀ-ի համար. Էդուարդ Աղաջանյան

26 Հուլիս, 2022 12:46
Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդունելի չէ ՀՀ-ի համար. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարութուններին։

«Վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել: Այս գործելաոճը նոր չէ, Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հրաժարվել է ի սկզբանե նման հարց քննարկել: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին