Կարևոր իրադարձություններ

Բացի Ուկրաինայից, այլ կոնֆլիկտ ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ. Աղաջանյան

26 Հուլիս, 2022 12:20
 Բացի Ուկրաինայից, այլ կոնֆլիկտ ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ. Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները։

Նրա խոսքով՝  կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին, կարելի է ասել, հետաքրքրիր չէ մեր գործընկերներին. սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է, և սրա մասին մենք բարձրաձայնել ենք: 

«Իհարկե, սա հարցեր է բարձրացնում մեզ համար: Մենք դեռ պետք է վերլուծենք՝ ինչն է պատճառ հանդիսացել այս արդյունքի»,- նշեց Աղաջանյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հարցեր են ներկայացվել միջազգային գործընկերներին, ապա նա նշեց, որ դրանք հիմնավորապես վերաբերել են գերիների առկախված խնդրին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս լուծված չէ՝ չնայած եռակողմ հայտարարության մեջ դրան վերաբերող կոնկրետ դրույթի առկայությանը և չնայած այն բանին, որ դրան բազմիցս անդրադարձել են միջազգային տարբեր կազմակերպություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին