Կարևոր իրադարձություններ

Երիտասարդի մոտ ապօրինի ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել (տեսանյութ)

26 Հուլիս, 2022 08:21
Երիտասարդի մոտ ապօրինի ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի զենքի վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տվյալներ։
Հուլիսի 22-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալեցին ու ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի 24-ամյա մի բնակչի։

Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ պահունակում 7,65 մմ տրամաչափի 7 փամփուշտ։ 24-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին