Կարևոր իրադարձություններ

Ստեփանավանում բացվեց միասնական սոցիալական ծառայությունների կենտրոն

25 Հուլիս, 2022 20:20
Ստեփանավանում բացվեց միասնական սոցիալական ծառայությունների կենտրոն

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Ստեփանավանի տարածքային կենտրոնն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի տարածաշրջանի 20 բնակավայրի շուրջ 18,500 բնակչի․ հուլիսի 25-ին կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ-ի լրատվական ծառայությունից։

Ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Նրանք կարևորել են տարածքային նոր կենտրոնի դերը՝ Լոռու մարզում սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատանքներն առավել հասցեական ու համակարգված դարձնելու, ինչպես նաև ընտանիքների կարիքներին համապատասխան բազմաբնույթ ծառայություններ տրամադրելու ուղղությամբ։

Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 294,5 մլն դրամ, հնարավորություն կտա Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։    

 

Լրահոս

Դիտել ավելին