Կարևոր իրադարձություններ

ՌԴ դեսպանատան մոտ վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացին

25 Հուլիս, 2022 19:55
 ՌԴ դեսպանատան մոտ վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացին

Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևեանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ս. Գ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ ՌԴ դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ 

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սլավմեդ» ԲԿ, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այնտեղից վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։ 

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը ՌԴ քաղաքացի է, ում ինքնությունը Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին