Կարևոր իրադարձություններ

Վրաերթ՝ Երևանում. հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

25 Հուլիս, 2022 19:23
Վրաերթ՝ Երևանում. հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին