Կարևոր իրադարձություններ

ՌՈ-ում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

25 Հուլիս, 2022 18:20
ՌՈ-ում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ․ առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, այլ պաշտոնատար անձինք:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին