Կարևոր իրադարձություններ

Քննարկվեց հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը

25 Հուլիս, 2022 18:07
Քննարկվեց հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը

Հուլիսի 22-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել է ծրագրի շրջանակում մշակված հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականու­թյան վերաբերյալ հա­ղորդակցության և իրա­զեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը:

Հարմարվողականության ազգային գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականու­թյան վերաբերյալ հա­ղորդակցության և իրա­զեկման ազգային ռազմավարական մո­տեցումների մշակումը նախատեսված է ՀՀ կառավորության 2021թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ովքեր ընդգծել են կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերբերյալ ազգային, մարզային և տեղական մակարդակներով հանրային իրազեկման կարևորությունը և այդ գործընթացին Շրջակա միջավայրի նախարարությունից բացի կառավարության այլ կառույցների համակարգված մասնակցության անհրաժեշտությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել և առցանց մասնակցել Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Վիճակագրական կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՄԱԶԾ, Սիվիտտա Հայաստան» ընկերության ԴՈՊԻՆԳ Կրեատիվ Էջենսիի ավելի քան 20 ներկայացուցիչ:

 

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարության նախագիծն ու միջոցառումների ցանկը ներկայացվել էր մարզպետարանների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթաց-աշխատաժողովի ընթացքում:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել էր նաև ՀՀ կառավորության 2021թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ հաստատված հարմարվողականության ազգային ծրագիրը (ՀԱԾ), դրա սկզբունքները, գործընթացները, շահառու կառույցների դերակատարությունները:
 

 

Լրահոս

Դիտել ավելին