Կարևոր իրադարձություններ

Զինծառայողը այրվածքներ է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է

25 Հուլիս, 2022 17:27
Զինծառայողը այրվածքներ է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին