Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն կասկածներ չունի Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու հարցում. Լավրով

25 Հուլիս, 2022 15:20
 ՌԴ-ն կասկածներ չունի Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու հարցում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Դերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կասկածներ չունի Ուկրաինայի հետ հարցերի՝ ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորության հարցում, ընտրությունը Կիևինն է:

«Ուկրաինայի իշխանությունը՝ նախագահից մինչև խորհրդականներ, անընդհատ կրկնում են, որ բանակցություններ չեն լինի, մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանին»,- նշել է Լավրովը:

Նա նաև անդրադարձել է Սև ծովում հացահատիկով բեռնված նավերին, նշելով, որ դրանց կուղեկցեն Ռուսաստանի, Թուրքիայի և երրորդ կողմի ներկայացուցիչները:

Լավրովի խոսքով՝ Ստամբուլում հաջողվել է համաձայնության գալ՝ Ուկրաինան զբաղվում է ականազերծմամբ, նավեր է բաց թողնում դեպի ծով, Ռուսաստանը, Թուրքիան և մեկ այլ մասնակից ուղեկցում են նավը դեպի Բոսֆոր: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին