Կարևոր իրադարձություններ

Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիա

25 Հուլիս, 2022 14:40
Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիա

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

Այցի շրջանակներում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը,

Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանի և Յան Լիպավսկիի հանդիպմանը կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին