Կարևոր իրադարձություններ

Ճենճոտված արագիլներին լողացրել են (տեսանյութ)

25 Հուլիս, 2022 13:15
Հեղինակ՝ Մանուկ Մանուկյան
Ճենճոտված արագիլներին լողացրել են (տեսանյութ)

«Շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության սեփականատեր և հիմնադիր Մանուկ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Ահա և լողացվեց Արարատյան դաշտում ճենճոտված արագիլների հերթական խումբը։

Արագիլների՝ նախապես հայտարարված այսօրվա լողացմանը մասնակցեցին ոչ միայն հայաստանցիներն, այլ նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխված աշխատանքային վերաբնակները։

Մոտ 20 կամավոր մասնակցեց 14 արագիլների լվացմանը։ Սպասվում է, որ բոլոր արագիլներին, 5-10 օրից բաց կթողնեն։ Լողանալուց հետո, թռչուններին ժամանակ է պետք, որ մի փոքր ուշքի գան, լավ սնվեն, կազդուրվեն, իսկ փետուրներն էլ չորանան ու նորից ապահովեն թռչողականությունը։

Protection of Endemic and Endangered Species-ը, BirdLinks Armenia-ն և պարզապես բնասերներները արդեն երեք տարի է զբաղվում են սպիտակ արագիլների աղտոտման հետևանքների դեմ պայքարի խնդիրներով․ գտնում վնասված, վիրավոր, ճենճոտված թռչուններին, խնամում նրանց, բուժում, լողացնում ու բաց թողնում։

Բայց արագիլների հետ կատարվող այս աղետը խորը էկոլոգիական խնդիր է, որի պատճառներից են Արարատյան դաշտի ջրագծերի աղտոտվածությունն ու աղբանոցները։

Պատճառները չեն վերացել, պայքարը շարունակվում է»։

Ավելի վաղ Մանուկ Մանուկյանը գրել էր.

«Արագիլների մի մասն արդեն որոշ չափով կարգավորվել է և պատրաստ է անցնել լվացման փուլ, որից հետո կշարունակվի վերականգնողական շրջանը և արագիլներին բաց կթողնեն բնության գիրկը։ Սակայն նրանցից մի քանիսը, ցավոք, երբեք չեն կարողանա վայելել ազատությունը և չեն էլ պատկերացրում, թե ինչ է թռիչքը, քանի որ բնից թռչելու հենց առաջին փորձի ժամանակ աղտոտվածության հետևանքով չեն կարողացել լիարժեք թռչել և հարվածելով էլեկտրալարերին կամ սյուներին կոտրել են թևերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին