Կարևոր իրադարձություններ

Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինի

25 Հուլիս, 2022 11:56
Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքը սնուցող՝ Թբիլիսյան խճուղով անցնող 700 մմ տրամագծով միջին ճնշման գազատարի վրա տեղադրված սողնակային փականը խափանվել է, ինչի պատճառով հուլիսի 25-ին ժամը 10։00-ից դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 29, 38, 40 բազմաբնակարան շենքերի, Արղության նրբանցքի թիվ 4 բազմաբնակարան շենքի, Մալխասյանց փողոցի թիվ 1, 3 բազմաբնակարան շենքերի, Մալխասյանց նրբանցքի թիվ 1/11 բազմաբնակարան շենքի, Մալխասյանց 1-ին նրբանցքի առանձնատների, Մամիկոնյանց փողոցի թիվ 62 բազմաբնակարան շենքի, Փափազյան փողոցի թիվ 118/1 բազմաբնակարան շենքի, Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 77-ից 88 առանձնատների, Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/2, 21/3, 21/4, 21/5, 21/6, 21/8, 21/12, 21/13, 58 բազմաբնակարան շենքերի, Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7ա բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Քանաքեռ ՀԷԿ Բանավան թաղամասի թիվ 1-ից 11, թիվ 2/2, 2/1, 16, 17 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Ն․Տիգրանյան փողոցի թիվ 7, 8, 9, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Ադոնցի փողոցի թիվ 25 բազմաբնակարան շենքի և հարակից առանձնատների, Ղափանցյան փողոցի առանձնատների, Շրջանցիկ թունելի, Հրազդանի կիրճի ձախակողմյան հատվածի, «Մանկական քաղաք» թաղամասի առանձնատների, Գրիբոյեդովի, Արղության փողոցների և նրբանցքների, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի առանձնատների, Հովսեփ Էմինի 1-ին նրբանցքի առանձնատների գազասպառողների, ինչպես նաև՝ «Լիտոկոլ ԱՄԿՈ» ՍՊԸ-ի, «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ի, սեփականատեր Դիանա Անտոնյանի, «Մակ Գրուպ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արտակ Վարդանյանի, «Մուլտի գազ-3» ՍՊԸ-ի, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ-ի, Հայ կաթողիկե եկեղեցու, «Միլլկաթ» ՍՊԸ-ի, «Ավելիաց» ՍՊԸ-ի, սեփականատեր Անուշավան Վանցյանի, «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի, «Միկշին» ՍՊԸ-ի, սեփականատեր Սուրեն Շահբազյանի, «Պալմա» ՍՊԸ-ի, «Ավերս» ՍՊԸ-ի, «Կարկոմավտո» ՍՊԸ-ի, «Ավտոտրանս» ՍՊԸ-ի, «Նիկո և Նայս» ՍՊԸ-ի, Հատուկ կոնստրուկտորների տեխ․ ձեռնարկության, «Օկտան ԴՊ» ՍՊԸ-ի, «Լիկոո» ԱԿ-ի, Դանիելյան Տիգրան ԱՁ-ի, «Փիրալյան» ՍՊԸ-ի, «ԱԳԳ Գլոբալ» ՍՊԸ-ի, «Նոր Պրոջեկտս» ՍՊԸ-ի, սեփականատեր Արթուր Խուդոյանի, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի, «Էներջի Պլազա» ՍՊԸ-ի, «Կրբեդանս» ՍՊԸ-ի, «Գլա-Գլա» ՍՊԸ-ի, «Մետալ օքսայտ» ՍՊԸ-ի, «Դայան» ՍՊԸ-ի, «Ֆերակո» ՍՊԸ-ի, «Հոռեկաֆուդ» ՍՊԸ-ի, Երևանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի, «Երազ սպասարկում» ՍՊԸ-ի, «Մեր տուն» համատիրության, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի, «Հախվերդյան Շինմոնտաժ» ԲԲԸ-ի, «Արդմոնտաժ-2» ՍՊԸ-ի, «Կակտուս» ՍՊԸ-ի, «Օրիենթսթոն» ՍՊԸ-ի, «Էլին Առ» ՍՊԸ-ի, «Սևակ Սաթինե» ՍՊԸ-ի, «Վեոլիա Ջուր» ՍՊԸ-ի, «ԳՄՎ» ՍՊԸ-ի, «Ուրարտու Ա» ՍՊԸ-ի, «Սամվելյան Դիզայն» ՍՊԸ-ի, «Գրանդ Ավտո» ՍՊԸ-ի, «Գրանդ Մոթորս» ՍՊԸ-ի, «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո վերը նշված հասցեների գազասապառողների և կազմակերպությունների գազամատակարարումը կվերականգնվի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին