Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Հայրը դանակահարել է 30-ամյա որդուն. վերջինս մահացել է

25 Հուլիս, 2022 11:08
Հայրը դանակահարել է 30-ամյա որդուն. վերջինս մահացել է

Հուլիսի 24-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած 65-ամյա տղամարդը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, որը հիվանդանոց է տեղափոխվել:

Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 30-ամյա Գաբրիել Մ.-ն, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 65-ամյա հայրը, ինչից հետո զանգել էր ոստիկանություն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ 65-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին