Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գեղարքունիքում. 13-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

24 Հուլիս, 2022 21:07
Ավտովթար Գեղարքունիքում. 13-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 11:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արամ Վ.-ն, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում, ավտոմեքենայի անվահեծի կոտրվելու հետևանքով, կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել երկաթյա արգելապատնեշին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևոր, 13-ամյա Անի Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի հիվանդանոց, որտեղից էլ ժամեր անց տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին