Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել

24 Հուլիս, 2022 19:49
ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել կապկի ծաղկի բռնկումը, որը միջազգային մասշտաբի մտահոգություն է առաջացնում: 

«Մենք ունենք բռնկում, որն արագ տարածվեց աշխարհում փոխանցման նոր ձևերով, որոնց մասին մենք շատ քիչ պատկերացում ունենք և որը բավարարում է միջազգային բժշկասանիտարական կանոնների չափանիշներին: Կապկի ծաղկի գլոբալ բռնկումը առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է իրենից ներկայացնում, որը միջազգային մասշտաբի մտահոգություն է առաջացնում»:

Կազմակերպության ղեկավարի տվյալներով՝ ներկայում 75 երկրներում և տարածքներում գրանցվել է վարակման ավելի քան 16 հազար և մահվան հինգ դեպք: «Կապկի ծաղկի տարածման ռիսկը չափավոր է գլոբալ մասշտաբով և բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Եվրոպայի, որտեղ այն գնահատվում է որպես բարձր», - ընդգծել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին