Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնել

24 Հուլիս, 2022 18:30
Իրանում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնել
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում 2022թ-ի հուլիսի 22-ի երեկոյան ԻԻՀ Ֆարս նահանգում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մահացածների ընտանիքներին և հարազատներին։
 
Դեսպանությունը միաժամանակ շուտափույթ ապաքինում է ցանկանում է բնական աղետի հետևանքով տուժածներին։ 
 
Նշենք, որ ուրբաթ երեկոյան Իրանի հարավային Ֆարս նահանգի Էսթահբան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Ռուդբալ գետը վարարել է և դուրս եկել ափերից: Տեղատարափ անձրևների հետևանքով 2 տասնյակից ավելի մարդ է զոհվել: 
 

Լրահոս

Դիտել ավելին