Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա

24 Հուլիս, 2022 16:21
ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Քննարկումների արդյունքում Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թ․ առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձևավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։

Կանխատեսումների համաձայն՝ 2022 թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։

Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275 հազար տոննա։

Համանման իրավիճակ է գարու և եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43 հազար և 60 հազար տոննա։

Արևածաղկի ձեթի ներքին պահանջարկը ՀՀ-ում 2022 թ․ ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննա։ Մինչև տարեվերջ արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները ՌԴ-ից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին