Կարևոր իրադարձություններ

Ընդհանուր որքան հրդեհ է մարվել

24 Հուլիս, 2022 15:00
Ընդհանուր որքան հրդեհ է մարվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 21-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 6 հա,

Լոռու մարզի Շնող գյուղում՝ 1000 քմ, Փոքր Այրում գյուղում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 16 հա, Նոր Հաճն քաղաքում՝ 5 հա, Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, Հրազդան քաղաքում՝ 200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 7200 քմ, Քարաշամբ գյուղում՝ 7 հա, Արզական գյուղում՝ 1․5 հա, 

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 800 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 52 հա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին