Կարևոր իրադարձություններ

Մոտոցիկլետն ընկել է ձորը. կա տուժած

24 Հուլիս, 2022 10:00
Մոտոցիկլետն ընկել է ձորը. կա տուժած

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 23-ին, ժամը 20:11-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. մոտոցիկլետը ընկել է մոտակա ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Քաշունի և Տանձատափ գյուղեր տանող խաչմերուկի մոտակայքում, «Honda Click» մակնիշի սկուտեռը (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1976 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին