Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Լոռու մարզում. մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց

23 Հուլիս, 2022 23:00
Ավտովթար Լոռու մարզում. մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի Գարգառ գյուղի գազալցակայանի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Վաչե Շ․-ի վարած Volkswagen մակնիշի և 42-ամյա Արեն Օ․-ի վարած VAZ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով VAZ 21010 ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 39-ամյա Լուսինե Ֆ․-ն և 10-ամյա Յանա Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։  

Աղբյուրի տեղեկություններով, վիրավորները Արեն Օ․-ի կինն ու երեխան են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին