Կարևոր իրադարձություններ

Գրպանահատման դեպքեր են բացահայտվել

23 Հուլիս, 2022 22:18
Գրպանահատման դեպքեր են բացահայտվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 22.40-ին, գողություն կատարելու հիմնավոր կասկածով, Մաշտոցի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերել 22 և 31 տարեկան երկու երիտասարդի: Պարզվել է, որ նրանք մոտ մեկ ժամ առաջ ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել են դրամապանակը:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է նախաքննություն:

`
 

Լրահոս

Դիտել ավելին