Կարևոր իրադարձություններ

Սախարովի հրապարակում վրաերթ է տեղի ունեցել. տուժողը տեղափոխվել է հիվանդանոց

23 Հուլիս, 2022 16:25
Սախարովի հրապարակում վրաերթ է տեղի ունեցել. տուժողը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սախարովի հրապարակից դեպի Նալբանդյան փողոց ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լիլիա Գ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վրարերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին