Կարևոր իրադարձություններ

Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի (տեսանյութ)

23 Հուլիս, 2022 15:59
Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի (տեսանյութ)
Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր: 
 
2021թ. հետևողական քայլեր սկսեցին ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտների կառուցման ու հնի նորոգման ուղղությամբ: Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: 
 
Մի քանի փուլով իրականցվող ծրագրի շրջանակում Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 

 

Լրահոս

Դիտել ավելին