Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23 Հուլիս, 2022 14:57
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինի կենտրոնից։

Երևան քաղաքում՝ հուլիսի 23-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 23-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ին կնվազի 3-5 աստիճանով:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին