Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են աղբատար КАМАЗ-ն ու Nissan-ը. կա վիրավոր

23 Հուլիս, 2022 13:52
Երևանում բախվել են աղբատար КАМАЗ-ն ու Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Ռաֆիկ Դ․-ի վարած КАМАЗ մակնիշի և 21-ամյա Մխիթար Մ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Մ․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ КАЗАЗ-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հաշվեկշռում, իսկ Nissan-ի վարորդն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին