Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    417

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ

23 Հուլիս, 2022 12:24
Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա կապակցությամբ:

Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»:

 

Լրահոս

Դիտել ավելին