Կարևոր իրադարձություններ

Պատգամավորները կդիմե՞ն ՍԴ. «Հրապարակ»

23 Հուլիս, 2022 09:07
Պատգամավորները կդիմե՞ն ՍԴ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները թեեւ, ըստ ԱԺ նախագահի կարգադրության, արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց եւ փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մոտ 2 ժամ անց ԱԺ քարտուղարությունն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նիստը չի կայացել։

«ԱԺ կանոնակարգ» օրենքը խորհրդին 14-օրյա ժամկետ է տալիս՝ այս հարցով ՍԴ դիմելու համար։ Այդ ժամկետը լրանում է հուլիսի 28-ին, եւ եթե կրկին նիստ չլինի, եւ որոշում չկայացվի, ապա խորհուրդն այլեւս չի կարող պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմել ՍԴ։

Հուլիսի 28-ից հետո մանդատներից զրկելու հարցով հնարավոր կլինի ՍԴ դիմել արդեն պատգամավորների նվազագույնը 1/5-ի համաձայնությամբ։ Հիշենք, որ անցած շաբաթ՝ առաջին նիստից հետո, փոխխոսնակ Ռուբինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի՝ նման գործընթաց չսկսել»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին