Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411
    433

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Երևանը տժժում է. «Հրապարակ»

23 Հուլիս, 2022 08:40
Երևանը տժժում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սարգիս Բալասանյանի, նույն իր՝ Սուպեր Սաքոյի համերգն Ազատության հրապարակում հակասական արձագանքներ ունեցավ: Որոշ գնահատականներով, մոտ 50 հազար երիտասարդ էր եկել` երգչին ունկնդրելու: Զուգերգով հանդես եկան նաեւ Օկսի Ավդալյանը, Սարո Թովմասյանը եւ այլք։ Համերգի համար Հայաստան էր ժամանել OFI-ն, ում մեծ շուքով դիմավորել են օդանավակայանում՝ ազգային երգով, աղ ու հացով, պարերով ու ծաղիկներով։ Համերգից հետո Նորք-Մարաշի ակումբներից մեկում Սուպեր Սաքոն եւ նրա հյուրերը շարունակել են փարթին։

Նույն օրը, ի դեպ, համերգ էր նաեւ Արամի-Բուզանդի փողոցներին հարող Տաշիրի այգում: Այստեղ ելույթ էր ունենում «Ռեինկարնացիա» համույթը: Կրկին մեծ բազմություն էր հավաքվել: Երեւանը տժժում է` պարում, ուրախանում, վայելում ամառվա օրերը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին