Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    417,5
    439,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Աշխարհաքաղաքական տեղաշարժերի տարածաշրջանային ազդակները. «Փաստ»

23 Հուլիս, 2022 08:03
Աշխարհաքաղաքական տեղաշարժերի տարածաշրջանային ազդակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայում աշխարհը թևակոխել է աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի ժամանակաշրջան, երբ գործող աշխարհակարգը ցնցումների ու վերափոխումների է ենթարկվում՝ ճանապարհ բացելով նոր աշխարհակարգի ձևավորման համար։ Եվ այսպիսի գործընթացները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տարածաշրջանի վրա։ Նախ՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում Եվրոպայում խորանում է էներգետիկ ճգնաժամը։ Եվ այդ ֆոնին ԵՄ երկրների համար մեծանում է Ադրբեջանի ու Թուրքիայի նշանակությունը։

Դրա համար էլ օրերս Ադրբեջանը և Եվրամիությունն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ պայմանավորվելով կրկնապատկել ադրբեջանական գազի արտահանումը դեպի Եվրոպա։ Ճիշտ է՝ Ադրբեջանն ընդունակ չէ գազի մատակարարման հարցում փոխարինել Ռուսաստանին, բայց թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի հեռուն գնացող ծրագրեր ունի։

Մասնավորապես, տևական ժամանակ քննարկվում է Միջին Ասիայի երկրների՝ մասնավորապես թուրքմենական գազը Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով Եվրոպա առաքելու հարցը։ Իսկ այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը անհանգստանալու առիթ ունի, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն փորձելու է այլընտրանք ստեղծել ռուսական գազի մատակարարման հարցում, այլև այդ հողի վրա Միջին Ասիա ներթափանցելու փորձեր է կատարելու։
 
Ադրբեջանի հետ ԵՄ-ի համաձայնությունը առաջին հերթին նշանակում է, որ Բաքուն լրացուցիչ եկամուտներ է ունենալու գազի վաճառքից, որը կարող է ներդնել սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ ու նոր ագրեսիա իրականացնել Արցախի նկատմամբ։ Իսկ մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ ԵՄ-ն աչք է փակելու Ադրբեջանի հանցագործությունների վրա։ Դրա համար էլ օրերս Ալիևը բացահայտ մեղադրանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին՝ հասկանալով, որ հակազդեցության չի հանդիպելու»։
 
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին