Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    417

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական սադրիչ գործողությունները խաթարում են տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը. ԱԺ փոխնախագահ

22 Հուլիս, 2022 20:49
Ադրբեջանական սադրիչ գործողությունները խաթարում են տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը. ԱԺ փոխնախագահ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 22-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում են ԱԺ մամուլի հաղորդագրությունից:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, բարձրաձայնել հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահի խոսքով` ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին