Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն «առաջխաղացման զգալի ներուժ ունի։
Նրա խոսքով՝ այդ կարծիքի են գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի բոլոր անդամները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մտադիր է մինչև ձմեռ բեկում մտցնել ռազմական գործողություններում։