Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը և Գեգինատն անդրադարձել են արտահանումների արդյունավետ կազմակերպմանը

22 Հուլիս, 2022 16:50
Քերոբյանը և Գեգինատն անդրադարձել են արտահանումների արդյունավետ կազմակերպմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Մտքեր են փոխանակվել ոլորտում արդյունավետության բարձրացման, արժեշղթաների զարգացման ու պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին