Կարևոր իրադարձություններ

Սյունիքի փոխմարզպետը ծանոթացել է Սիսիանի ԲԿ-ի նոր կառուցվող շենքի շինարարության ընթացքին

22 Հուլիս, 2022 18:59
Սյունիքի փոխմարզպետը ծանոթացել է Սիսիանի ԲԿ-ի նոր կառուցվող շենքի շինարարության ընթացքին

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը Սիսիան այցի շրջանակներում եղել է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։

ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանի հետ Ն․Ղազարյանը շրջել ու ծանոթացել է կենտրոնի ներկա աշխատանքային պայմաններին, զրուցել բուժում ստացողների հետ եւ հետաքրքրվել բուժանձնակազմի, սպասարկման որակի մասին նրանց կարծիքներով։

Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանի հաղորդագրությունից, փոխմարզպետը դիտարկել է նաեւ ԲԿ-ի՝ նոր կառուցվող շենքի շինարարության ընթացքը։

 

Լրահոս

Դիտել ավելին