Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի

22 Հուլիս, 2022 14:00
Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։

Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Մարզեր․ այսօր և հուլիսի 23-25-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հուլիսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ը կնվազի 5-7 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին