Կարևոր իրադարձություններ

Բնությանը որքան վնաս է հասցվել

22 Հուլիս, 2022 13:27
Բնությանը որքան վնաս է հասցվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացնում է իր կողմից 2022 թվականի հուլիսի 4-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն․

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 40 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 29.220.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 450. 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 960.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 20 դեպքվ հաշվարկվել է 29.220.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1 դեպքով նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 20 դեպք, որից 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 779.400 ՀՀ դրամ)։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 924.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից`

2-ը՝ ընդերքօգտագործում,

2-ը՝ արտադրություն։

Նախկինում իրականացված 14 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 1.280.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 5.201.495 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։

 

 

Լրահոս

Դիտել ավելին