Կարևոր իրադարձություններ

Արտերկրում ՀՀ-ն ներկայացնող ցանկացած անձի դեմ հարձակում պետք է ունենա իրավական հետևանք. Մարուքյան

22 Հուլիս, 2022 13:09
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
 Արտերկրում ՀՀ-ն ներկայացնող ցանկացած անձի դեմ հարձակում պետք է ունենա իրավական հետևանք. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելելուն.

«Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։

Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում»։

 

Լրահոս

Դիտել ավելին