Կարևոր իրադարձություններ

Արմավիրում գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ է եղել

22 Հուլիս, 2022 12:01
Արմավիրում գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ է եղել

Արդեն 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ը։

Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։

Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից:

Ասում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդրին լուծում տալու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը:

Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհը:

Գյուղացիները հրաժարվել են և քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և նրանց միջև։

 

 

Լրահոս

Դիտել ավելին