Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը փողոցում զենքի նմանվող առարկայով փող է պահանջել

22 Հուլիս, 2022 11:44
Անհայտ անձը փողոցում զենքի նմանվող առարկայով փող է պահանջել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի կենտրոնի հյուրանոցներից մեկի մոտակայքում ավազակություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ Աբովյան փողոցում անհայտ անձը մոտեցել էր տուժողներին, ուսին գցած պայուսակից հանել զենքի նմանվող առարկա և փող պահանջել: Այնուհետև նրանցից ստացել էր տարբեր չափերի գումար ու փախել:

Քրեական ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով ժամերի ընթացքում պարզվեց ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Արմավիրի մարզում բնակվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ոստիկանության մի քանի ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունքում։

Նա հուլիսի 21-ին Երևանի Արտաշիսյան փողոցում ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հանցագործության գործիքն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին