Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումը շարունակվում է. ԿԳՄՍՆ

22 Հուլիս, 2022 11:16
Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումը շարունակվում է. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները:

Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.

Ուսուցում մանկապարտեզում,

Ուսուցում մեկօրյա դպրոցում,

Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,

Հայոց լեզվի և գրականության դասավանդում,

Հայ մշակույթի պատմություն և արվեստ,

Հայոց պատմություն,

Տնօրենների վերապատրաստում:

Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի օգոստոսի 1-15-ը. այն նախատեսված է միայն «Մշակույթի պատմություն, արվեստ» խմբի մասնակից մանկավարժների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. օգոստոս 1-31-ն ընկած ժամանակահատվածում:

Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչների կեցության, սննդի, դասընթացների ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները):

Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:

Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն ժամանակացույցի:

Լրացուցիչ հարցերի դեպքում հարկ է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռախոս՝ +374 10 599-647 (աշխ.), +374 91 71-61-62, +374 98 240-140 (what’s app, viber), էլ. փոստ՝ [email protected]):

 

Լրահոս

Դիտել ավելին