Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է որոնվող տղամարդու քայքայված մարմինը

22 Հուլիս, 2022 10:38
Հայտնաբերվել է որոնվող տղամարդու քայքայված մարմինը

Հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Փոխանցում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում՝ դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում, դի կա։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։ 

Մինչ դատաբժիշկը տեղում աշխատել է՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն է։ 

Դեպքի փաստով նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով ավելի վաղ հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին