Կարևոր իրադարձություններ

Հրդեհ` Վանաձորի տներից մեկում

22 Հուլիս, 2022 09:55
Հրդեհ` Վանաձորի տներից մեկում

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 21-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Լալվարի փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։20-ին, մարվել՝ 22։52-ին:

Այրվել է փայտե խորդանոցը (մոտ 9 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին