Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    408
    418

  • EUR

    392,5
    412,5

  • RUB

    6,39
    7,24

Կարևոր իրադարձություններ

Որ դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվի. «Առավոտ»

22 Հուլիս, 2022 09:11
Որ դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվի. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է.

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել։ Ըստ նախարարության, 2020 թվականին ընդունված այս օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ եւ բացթողումներ, որոնք վերացնելու համար էլ նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունները։

Նախագծում առաջարկված փոփոխությամբ, ըստ ԲՏԱ նախարարության, հստակեցվել է տեսալսողական հաղորդումներում արգելված կոչեր տարածելու պահանջը: Օրինակ՝ «Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում տեղեկացվել է ենթադրյալ իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:»:

Բացի այս, նախագծում սահմանվում է՝ «Հեռարձակողները, օպերատորները և դիստրիբյուտորները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդ տարվա իրենց հասույթի չափը։ Սույն օրենքով հասույթի հիման վրա հաշվարկ կատարելու պահին կարգավորող պետական մարմինը հիմք է ընդունում հասույթի չափի մասին ներկայացված վերջին տեղեկատվությունը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին