Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ահազանգ. Գեղամասարում խմելու ջուրը կեղտոտ է. «Ժողովուրդ»

22 Հուլիս, 2022 08:47
Ահազանգ. Գեղամասարում խմելու ջուրը կեղտոտ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջրից երեխաներն առողջական խնդիրներ են ունենում: Այս խնդրով «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Գեղամասարի 8-րդ փողոցի բնակիչները: Նրանցից Գոհար Հարությունյանը բողոքեց՝ նկատելով. «Ջուրը ցեխոտ է, մեջը ճիճուներ են, որդեր… Մենք սարսափելի վիճակում ենք հայտնվել, մեր երեխաները հիվանդացել են, որովհետեւ օգտվում են գետի ոռոգման կեղտոտ ջրից:Ստամոքսն է ցավում, փորլուծություն ունեն, ընդհանրապես հնարավոր չէ որեւէ տեղից մաքուր ջուր վերցնել: Թաղամասում կան մարդիկ, որոնք ունեն խմելու նորմալ ջուր, սեփականաշնորհել են ու չեն տալիս մեզ»:

Մեզ ահազանգած բնակիչների խոսքերով՝ այս խնդրին տեղյակ են ե՛ւ Վարդենիսի քաղաքապետարանում, ե՛ւ Գեղարքունիքի մարզպետարանում: Այս համայնքի բնակիչները 2019 թվականից պայքարում են խմելու որակյալ ջուր ունենալու համար, բայց այդպես էլ հարցը չի լուծվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ եւ նրան փոխանցեց Գեղամասարի բնակիչների բողոքը: Մարզպետին ուղղված մեր զանգից հետո համայնքի ղեկավարը հանդիպել է «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացու հետ:

«Պարզվում է, որ 8 ընտանիք խմելու ջրի խնդիր ունի։ Առաջիկա ծրագրերում դա իրականացվելու է, իսկ վերեւի կապտաժի մաքրման աշխատանքները հանձնարարել եմ, որ կատարեն: Ասում են, որ կեղտոտ ջուր է գալիս, բայց իրականում կեղտոտ չէ, մաքուր ջուր է, ուղղակի կապտաժը մաքրման կարիք ունի: Ասել եմ, որ հիմա սկսեն մաքրման այդ աշխատանքները կազմակերպել»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց մարզպետ Սարգսյանը, որն, ի դեպ, Ջրային կոմիտեի նախկին ղեկավարն էր»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին