Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի մասնակիցներին

21 Հուլիս, 2022 23:10
Զարեհ Սինանյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի մասնակիցներին

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների հետ։

Այս փուլի մասնակիցները 98-ն են՝ 11 երկրներից։ Նրանք բնակվում են Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, որտեղ այժմ անցկացվում է նաև «Արմաթ» տեխնոճամբարը:

«Քայլ դեպի տուն»-ցիները հանդիպման ընթացքում հարցեր են ուղղել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանին:

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարե լնաև «Արմաթ» տեխնոճամբարում, ծանոթացել մասնակիցների նորարարական նախագծերին:

«Քայլ դեպի տուն» ծրագրի չորս փուլերից երկուսը դեռ առջևում են և կտևեն մինչ օգոստոսի 20-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին